Գերմանիայի երկաթուղային կայարանում տղամարդը դանակով 2 մարդու է սպանել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

դանակ
«ABC News»-ը հայտնում է, որ տղամարդը Գերմանիայի երկաթուղային կայարանում հարձակվել է մարդկանց վրա և սպանել 32-ամյա մի կնոջ և 23-ամյա մի տղամարդու:

Սպանության պահին կայարանը մարդաշատ է եղել, եղել են նաև հարսանիքի հյուրերը: Կասկածյալը դեպքի վայրում հանձնվել է ոստիկանությանը՝ առանց դիմադրություն ցույց տալու:

Աղբյուրը, հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, նաև նշում է, որ սպանությունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել խանդի հողի վրա: