Գնդեվազ գյուղում տեղի է ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ձերբակալվել է 3 անձ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

.

Գնդեվազ գյուղում օգոստոսի 25-ին տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի դեպքի առթիվ 3 անձ ձերբակալվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ  258-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն)»,- ասաց Խաչատրյանը:

Օգոստոսի 25-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ ականջի պատռված ու ակնակապիճի կտրված վերքերով «Վայք» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 24-ին Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք: Հենց այդ միջադեպի ընթացքում էլ տղամարդիկ ստացել են վնասվածքներ:
Միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվել է: Նրանցից մեկը՝ Կեչուտի 25-ամյա բնակիչը, ձերբակալվել է: 
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննությունը շարունակվում է: