Վայոց ձորի «Քարվանսարա» կոչվող տարածքում այրվում է մոտ 15 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

1

Օգոստոսի 30-ին, ժամը 12:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղին հարակից՝  «Քարվանսարա» կոչվող տարածքում, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Այրվում է մոտ 15 հա տարածք: