Արցախի ոստիկանները կանխել են վեճի ու ծեծկռտուքի հնարավոր հետևանքները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ծեծ

Ս. թ. օգոստոսի 30-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմանում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ` 1980 թ. ծնված Ս. Ծ․-ի և 1983 թ. ծնված Մ. Գ․-ի միջև, որի ընթացքում Ս. Ծ․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մ.Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 

***

Ս. թ. օգոստոսի 30-ին Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմանում, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ`1993 թ. ծնված Թ. Հ․-ի և 1973 թ. ծնված Վ. Գ․-ի միջև, որի ընթացքում Թ. Հ․-ն ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

***

Ս. թ. օգոստոսի 30-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս. թ. օգոստոսի 29-ին ժամը 15:40-ի սահմաններում Հադրութի շրջանի բնակիչ, 1988 թ. ծնված Վ. Բ․-ի տան բակում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝ 1982 թ. ծնված Ա. Ա․-ի և 1978 թ. ծնված Ս. Ն-ի միջև, որի ընթացքում վերջինս ոտքով և ձեռքով հարվածներ է հասցրել Ա. Ա․-ի գլխին, որի հետևանքով, Ա. Ա․-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ստուգմամբ զբաղվում են ԱՀ ոստիկանության Ասկերանի և հադրութի շրջանային բաժինները: