Էջմիածնի այգիներից մեկում անչափահասները վիճել են․ նրանցից մեկը դանակահարվել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դանակ

Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։ Վնասվածքը որովայնին է եղել, թափանցող։ Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում։ Մի խումբ երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Շուտով պարզվել է նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

16-ամյա երիտասարդը բաժին բերվելուց հետո ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվել, իսկ սեպտեմբերի 9-ին դատարանի որոշմամաբ կալանավորվել։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news