Փաշինյանը վախեցնում է, չի ցրի ԱԺ-ն․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

քաղաքական

««Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի զայրույթն է առաջացնում արդեն։ Մենք գրել էինք, որ պայթյուններն անխուսափելի են, երեկվա իր ասուլիսում Փաշինյանը չբացառեց խորհրդարանը ցրելու հեռանկարը՝ ամեն ինչ հնարավոր համարելով։

Ի դեպ, մեր տեղեկություններով, այս հայտարարությունը որոշ իմքայլականների շրջանում բուռն քննարկման հարց է դարձել։ Ոմանք, իրենց գլխի գալիքը կանխազգալով, արդեն վաղուց են նոր տերեր փնտրում (Փաշինյանը բաց տեքստով մի քանի անգամ խմբակցության նիստերի ժամանակ ասել է, որ եթե հակասությունները հասնեն գագաթնակետին, կմտածի նոր խորհրդարան ձևավորելու մասին)։

Սակայն փաստն այն է, որ եթե վաղը Փաշինյանը որոշի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, չի կարող ունենալ այսպիսի մեծամասնություն, կզրկվի խորհրդարանական հենարանից, որքան էլ այն այսօր բզկտված է ու անմիաբան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news