Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ. Արթուր Վանեցյան

ԵՐԵՒԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ,  24News

Արթուր Վանեցյան

«Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականիս տեքստը։ Կոչ եմ անում բոլորին առհասարակ չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձել  ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ։ Ես իմ մեկուկես տարիների ընթացքում իրականացրել եմ աշխատանքս մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքերը եղել են ակնհայտ»,- հրաժարականից հետո առաջին անգամ խոսելով այդ մասին՝  լրագրողներին ասել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։
«Տեքստը հրապարակվել է, բոլորը կարդացել են, գնահատականները տվել են։ Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել այն, անպայման կմեկնաբանեմ»,- կարճ ասել է նա։  
Մեկնաբանելով «․․․սպային վայել չէ աշխատել է տարերային որոշումներ ընդունող, հախուռն գործողություններ կատարող, առաջնայինը երկրորդայինից չտարբերող իշխանության հետ» միտքը՝ ուժային կառույցի նախկին ղեկավարն ասել է․
«Այն հեղինակությունը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, ինձ համար ամենակարևոր և մնայուն արժեքն է, որն անհրաժեշտ է  մեր պետությանը։  Եվ կարծում եմ, որ ես այդ գործում ունեցել եմ շատ  մեծ հաջողություն։ Նախկիններին, որոնց խանդավառությունը նկատվում է  երեկվանից, ուզում եմ ասել՝  թող մնա իրենց նախկին քաղաքական աշխարհում և չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների  ներկայիս հարաբերություններին մեջ։ Այդ հարաբերությունները մենք  գիտենք ոնց են ու ոնց կշարունակվեն»,- շեշտել է Վանեցյանը։
Անդրադառնալով  վարչապետի մամուլի խոսնակ Վլադիրմի Կարապետյանի՝ «հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում» հայտարարությանը՝ Վանեցյանն ասել է․
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ և խմբագրվել իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից, այսինքն՝ մենք միասին աշխատանք են տարել դրա վրա։ Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են փորձել կապել դրանց հետ։ Ավելի կոնկրետ ասեմ, որևէ մեկը չփորձի կապել ինձ Միքայել Մինասանի հետ, որովհետև նա ինձ համար մարդ է, որը դեռ պետք է Հայաստանի օրենքների առջև շատ հարցերի պատասխաններ տա։ Կլինի քննություն, և  պատասխանը կլինի՝ արդյո՞ք Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե ոչ»,- ասել է նա։
Խոսելով իր և վարչապետի հարաբերությունների մասին՝ Վանեցյանը վստահեցրել է, որ Փաշինյանի հետ եղել են շատ լավ հարաբերություններ, իրենք աշխատել ենք շատ՝ չցանկանալով այլ մանրամասներ նշել։
Պատասխանելով քաղաքականությանբ զբաղվելու հնարավորության մասին հարցին՝ նա ասել է․
«Երբ ես ընդունել եմ հրաժարական կայացնելու որոշում, չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ։ Իմ հրաժարականի մասին խոսել եմ միայն ընտանիքիս  հետ։ Տեղեկացրել եմ դրա մասին և կայացրել եմ այդ որոշումը։ Որոշումը շատ մտածված էր, շատ հստակ և ես քաղաքականություն մտնելու կամ դրա հետ  կապված  այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի։  Այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի  զարգացման ուղղությամբ։ Մենք առաջիկայում ունենք երկու վճռորոշ խաղ, որոնց հաջողության դեպքում  Հայաստանի ազգային հավաքականն առաջիկայում առաջին անգամ պատմության մեջ կարող է հայտնվել Եվրոպայի եզրափակչում։ Ինձ համար ամենակարևոր հարցն այս պահին դա է։ Կանցնի ժամանակ, և ես իմ հնարավոր որոշումը կկայացնեմ։ Այս կյանքում որևէ բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն  ֆուտբոլով»,- եզրափակել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news