Տեսչական մարմինը 22 խոշոր հաստատություններում իրականացրել է կանխարգելիչ միջոցառում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

.

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ սեպտեմբերի 16-19-ը  Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժանմունքի աշխատակիցները, մայրաքաղաքի թվով 22 խոշոր հաստատություններում կատարել են հրդեհատեխնիկական և տեխնիկական անվտանգության ուսումնասիրություններ, հետազոտություններ, կանխարգելիչ, իրազեկման և քարոզչական հետևողական աշխատանքներ:

Ինչպես տեղեկացավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի «Ֆեյսբուք»-ի էջից, ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, թերություններ և շեղումներ:

Տեսչական մարմնի կողմից տնտեսվարողներին տրվել են հրդեհային անվտանգության նորմերի կատարման և պահպանման ցուցումներ, օբյեկտների հրդեհային անվտանգության բարելավման ուղղությամբ խորհուրդներ, աշխատակիցների շրջանում կատարվել են զրույց-զեկուցումներ, իրազեկման և կանխարգելիչ քարոզչական աշխատանքներ:

Հայտնաբերված հրդեհային և տեխնիկական անվտանգության խախտումների վերաբերյալ ՔՏՀԱՏՄ-ի Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժանմունքում կազմակերպվել են լսումներ և քննարկումներ՝ տնտեսվարող սուբյեկտների տնօրենների, սեփականատերերի և ներկայացուցիչների հետ:
Արդյունքների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտներին հասցեական ուղարկվել են գրություններ՝ հայտնաբերված թերությունների և դրանք շտկելու, վերացնելու առնչությամբ, ինչպես նաև ծանուցվել են թերությունները և խախտումները չվերացնելու դեպքում՝ Տեսչական մարմնի կողմից կիրառվող օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների մասին:

Նմանատիպ ստուգայցերը Տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից ամբողջ հանրապետության տարածքում կրելու են ինտենսիվ և լայնամասշտաբ բնույթ: