Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Սպորտ

Միլանի «Լա Սկալա» թատրոնում FIFA the Best մրցանակաբաշխության շրջանակում հայտնի դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին Վիրջիլ վան Դեյկը(Լիվերպուլ), Լիոնել Մեսսին(Բարսելոնա) և Կրիշտիանու Ռոնալդուն(Յուվենտուս)։

Ի վերջո մրցանակին արժանացավ Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին։