Պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքից հանվել է միայն «թքած ունենալ» բառերը․ ԱՀ ԱԺ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի՝ սեպտեմբերի 26-ի օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամին հնչեցված հարցը Արցախի հանրային հեռուստաընկերությունում տեղադրված է եղել մոնտաժված տարբերակով, որը «Վերածնունդ» խմբակցությանը դուր չի եկել։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել ի պատասխան պատգամավոր Հայկ Խանումյանի ս.թ. սեպտեմբերի 29-ի հրապարակման. Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սեպտեմբերի 26-ին օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամին հնչեցված հարցը Արցախի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվել է մոնտաժված, տեղեկացնում ենք, որ պատգամավորի խոսքից հանվել է միայն «թքած ունենալ» բառերը՝ ելնելով կոռեկտության միտումից»: