Շղթայական վթար՝ Իսակովի պողոտայում. բախվել է 4 մեքենա, Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմանում Իսակովի պոոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 47 XA 777 համարանիշի, Nissan March մակնիշի 36 FN 653 համարանիշի, Mercedes մակնիշի 36 MD 574 համարանիշի և Opel մակնիշի 35 DQ 642 համարանիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է samshyan.com-ը: 

1

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկության, տուժածներ չկան, սակայն Opel-ը, որը վերածվել է մետաղե ջարդոնի՝ վրայից պոկվելով ավտոմեքենայի շարժիչը, հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ Porsche Cayenne-ն ու Nissan-ը մասամբ հայտնվել են ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա:

1

Վարորդները հրաժարվել են բժիշկների օգնությունից, հայտարարելով, որ իրենք չեն տուժել: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

1