«Ժամանակ». ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է անցուդարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

էդուարդ

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում բացառված չէ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի փոփոխությունը ևս։ Կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու, որ նա ևս որոշ՝ շատ ամուր թելերով կապված է նախկինների հետ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կարիերայի առաջխաղացման գործում մեծ ներդրում ունի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Մինչև հեղափոխությունը Մարտիրոսյանի համար որպես հովանավոր և միջնորդ մշտապես հանդես է եկել Աղվան Հովսեփյանը։

Դրանից բացի` ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ներկայումս էլ սերտ կապեր ունի նախկին տնօրենի հետ։ Ասում են՝ ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է ամբողջ անցուդարձը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: