Ադամյանը ճանաչվեց Բավարիա - Հոֆենհայմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը գոլեր է խփել Գերմանիայի գործող չեմպիոն «Բավարիա»-ին:

Հեղինակավոր WhoScored վիճակագրական հարթակն Ադամյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հայ հարձակվողը 10 հնարավորից ստացել է 8.2 գնահատական, որն ամենաբարձրն է երկու թիմերի ֆուտբոլիստների մեջ:

SofaScore վիճակագրական հարթակը նույնպես լավագույնն է ճանաչել Ադամյանին՝ 10 հնարավորից տալով 7.5 գնահատական: