Թուրքական ուժերը գրավել են Ռաս ուլ Այնի անցակետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Թուրքական ուժերն այսօր առավոտյան գրավել են Ռաս ուլ Այնի սահմանային անցակետը և ավանի հյուսիսային կողմը անցել։ Այս մասին գրում է «Գանձասարը»՝ հղում անելով ՍԱՆԱ գործակալությանը։

Ռաս ուլ Այնի մեջ բուռն բախումներ են տեղի ունենում քրդական խմբավորումների և Թուրքիայի զինված ուժերի միջև։

Թուրքական ուժերը օդային և ցամաքային հարվածներով թիրախ են դարձրել նշված շրջանի Սալհիե գյուղն ու կենտրոնական շուկան։