Արսեն Թորոսյանի դեմ ԵՊԲՀ ռեկտորի հայցադիմումն ընդունվել է վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

բակո

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը վարույթ ընդունելու որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը` հոկտեմբերի 14-ին: Նիստի օր դեռ չի նշանակվել:

Հիշեցնենք, որ ԵՊԲՀ ռեկտորն առողջապահության նախարարից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: