Բախտս բերեց՝ ուշ ժամ էր, տեղ կար նստելու․ Երևանի փոխքաղաքապետն օգտվել է տրանսպորտից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

«Քաղաքապետարանի ողջ շարժակազմը ծառայում է օրական խնդիրների լուծմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով ծառայողական մեքենաների մասին հարցին։

«Այնպես չէ՝ վարչության պետը առավոտյան մեքենայով գալիս է աշխատանքի, այս մեքենան սպասում է և երեկոյան նրան տուն տանում։ Մեքենաներն ամբողջ օրվա ընթացքում շրջում և ծառայում են վարչության բոլոր գործառույթներին»,-նշեց նա։

«Քաղաքը ունի կոմունալ, կենցաղային, շինարարական վերահսկողական  խնդիրներ, աշխատակիցները ի վիճակի չեն ոտքով կամ տրանսպորտով օրական 8 անգամ գնալ մի կետից մյուսն ու հետ գալ։ Աշխարհում ընդունված ցիվիլ եղանակ կա՝ կա ընդհանուր օգտագործման ծառայողական մեքենա»։

Նա նշեց, որ վերջին անգամ 15-20 օր առաջ է օգտվել հասարակական տրանսպորտից․ «Բախտս բերեց՝ ուշ ժամ էր, տեղ կար տրանսպորտում նստելու»։