Հրդեհ Իջևան քաղաքի «Ռաբասա» պանդոկում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Նոյեմբերի 9-ին, ժամը 07:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Արցախյան փողոցի թիվ 51 հասցեում՝ արագ սննդի կետում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող «Ռաբասա» պանդոկում: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:06-ին, մարվել՝ 08:29-ին:

Խոհանոցում (մոտ 20 քմ) այրվել են 4 սառնարան, գազօջախ և կենցաղային իրեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս