Անհրաժեշտություն կա սատանիստների հետ կապված մտահոգությունները փարատելու. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին, ըստ որի՝ վերջինս պետք է պարզի որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները, ասել է, որ հանձնարարական է եղել, քանի որ թեմայի հետ կապված մտավախություններ կան։ 

«Կան քաղաքական ուժեր և անհատներ, որ դրանով մտահոգված են, և անհրաժեշտություն կա այդ մտահոգությունները փարատելու», – ասել է Գրիգորյանը։

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԱԾ-ին հանձնարարական է տվել պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները:

«Առանց կատակի՝ ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է», - ասել է Փաշինյանը՝ կոչ անելով  ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հաստատել, որ նման հանձնարակական են ստացել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս