ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
2020 թվականի համար ճանապարհորդական ուղղությունների ցանկում, ըստ «Evaneos» ֆրանսիական զբոսաշրջային գործակալության, Հայաստանն զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
«Երկիրը, որտեղից սերում է Շառլ Ազնավուրը, զբոսաշրջային գրավչության շատ հնարավորություններ ունի, թե՛ նրանց համար, ովքեր սիրում են ուսումնասիրել գեղեցիկ եկեղեցիները, թե՛ ճանապարհորդներին, որոնք բաց հորիզոններ են փնտրում: 2020 թվականը լինելու է քաղաքակրթությունների հեռանկարների բացահայտման տարի»,- գրել է rtbf.be պարբերականը:
Առաջատար ուղղությունների ցանկում են նաև Հորդանանը, Չիլին, Ուգանդան, Մադագասկարը, Եթովպիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան և Ուզբեկստանը: