Հետևե՛լ բոլոր հրահանգներին․ «Հայավտոճան տնօրինության» հորդորը՝ վարորդներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ  ձմեռային պահպանման ժամանակաշրջանը մեկնարկում է ամեն տարվա նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը։ ՊՈԱԿ-ն այդ ժամանակահատվածում սկսում է 24-ժամյա ձմեռային հերթապահություն:

Մինչև  ձմեռային սպասարկման անցնելը, տեղում ստուգվում են 34 կազմակերպությունների պատրաստվածության աստիճանը, աղի,  ավազի նախնական կուտակումները, մեքենա- մեխանիզմների տեխնիկական վիճակը և դրանք սպասարկող անձնակազմի թիվը։

Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները մաքրվում են, երբ ծածկի արտաքին շերտը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքներ։ Երկարատև ձյան տեղումների ժամանակ գործընթացը կատարվում է պարբերաբար։ Երբ ջերմաստիճանը նվազում է -7 С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ–ավազային խառնուրդն այլևս չի ծառայում իր նպատակին։ -7С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օտագործվում է ավազ և խարամ (շլակ), որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։  Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալվել։

Բքի ժամանակ ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ բքի ժամանակ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի այդ, բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկման կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով կազմակերպությունների աշխատակիցներն ավելի արագ և դյուրին կիրականացնեն ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքները։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներից օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարին, ինչպես նաև հետևելով պաշտոնական կայքէջին (http://ard.am/) կամ ֆեյսբուքյան էջին (https://fb.me/armroads