ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
«Ռոբերտ Քոչարյանը 1998թ-ին որոշողներից չէր, այդ ժամանակ որոշողներն էին Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը, և Քոչարյանը ևս մտավ իրենց թիմի մեջ»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը «չնախագահ» էր, որովհետև 1996-ի ընտրությունները անցել էին տոտալ կեղծիքներով, ու նրան հեռացնելուց հետո, կեղծված ընտրությունների ավանդույթով, վարչապետ Քոչարյանին դարձրեցին նախագահ»,- նշել է բանախոսը։
Հովիկ Աղազարյանը խոսել է նաև Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքից, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, ինչպես նաև ամանորին նախատեսվող 700 000 դոլար ծախսերից։
Մանրամասները՝ տեսանյութում։