ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ֆրանսիայում մոլեգնող մրրիկի պատճառով 170 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Այդ մասին հայտնել է Enedis էլեկտրամատակարարող ընկերությունը:
Մոբիլիզացվել են արագ արձագանքման ուժերը՝ էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։ 220 հազար տան էլեկտրամատակարարում վերականգնվել է: