Արտակարգ դեպք՝ Երևանում. ժամեր առաջ հիվանդանոց են տեղափոխվել 3 դանակահարված պատանիներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

դանակ

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:40-ի սահմանում, «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, որոնք հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, և 18-ամյա Էմիլ Կ.-ն, որը վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում: Այդ մասին հայտնում է  SHAMSHYAN.com-ը:

Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն և Հովսեփ Մ.-ն գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ Էմիլ Կ.-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում: Մինչ Էրեբունու բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, և այս պահի տվյալներով, բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Խորենացի փողոցից:

Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ: