ԱՄՆ-ում հաստատել են՝ Իրանի հարվածի հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News    

զինծառայողներ

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատջել է, որ Իրանի կողմից Իրաքում բազայի վրա հարձակման հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է տուժել։

Ավելի վաղ այդ մասին գրել էր Defense One պարբերականը, հղում անելով Միացյալ նահանգներում իր ռազմական աղբյուրին։

Հաղորդվում է, որ նրանց մոտ ուղեղի ցնցում է կասկածվում, այդ պատճառով նրանք հոսպիտալացվել են Քուվեյթի և Լանդշտուլի հոսպիտալներ։

 «Սպասվում է, որ զինծառայողները Իրաք կվերադառնան, երբ արդեն ենթակա կլինեն ծառայուիթյան»,- РИА Новости-ին հայտնել է CENTCOM-ի կապիտան Բիլլ Էրբան։

Իրանը հունվարի 8-ին հարվածել է ամերիկյանի բազայի ուղղությամբ, բաց թողնելով շուրջ 15 հրթիռ։ Սա Իրանի պատասխանն էր ԱՄՆ-ին, հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հարվածների հետևանքով զոհեր ու տուժածներ չկան։

Իրանում հայտարարել էին 80 զոհի մասին։