Վերջին հրաժեշտը՝ Կերչի զոհերին․ Ռոսլյակովը կհուղարկավորվի ազգական չունեցողների գերեզմանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Ղրիմի բնակիչները հոկտեմբերի 19-ին հրաժեշտ են տվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերիn․ մի քանիսը հողին կհանձնվեն հայրենիքում՝ Ղրիմի թերակղզու սահմաններից դուրս: 

Զոհերին վերջին հրաժեշտը տալու են եկել քաղաքի հազարավոր բնակիչներ, Ղրիմի ղեկավարության ներկայացուցիչներ՝ հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը: Սգո ակցիան հեռարձակել են Ղրիմի հեռուստաալիքները:

Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած Վլադիսլավ Ռոսլյակովն իր զոհերի կողքին չի հուղարկավորվի։ Ռոսլյակովը կհուղարկավորվի ազգականներ չունեցողների հատվածում, իսկ ողբերգության զոհերը՝ Կերչի գերեզմանատան կենտրոնական ծառուղում:

Ռոսլյակովի հայրը քննիչներին ցուցմունք է տվել և պատմել, որ իր համար բարդ է եղել որդու հետ շփվելը: Նա ոչինչ չէր պատմում քոլեջում ուսման մասին, որ որդին անգամ ընկերներ չի ունեցել։ Հայրը, սակայն, որդուն բնութագրել է դաստիարակված և ոչ ագրեսիվ, սակայն բավականին ինքնամփոփ երիտասարդ, որը տարված է եղել համակարգչային խաղերով ու զենքով: