Իրաքում համաձայնության են եկել նոր վարչապետի թեկնածության շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

.

Իրաքի խորհրդարաի խոշորագույն քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել երկրի նոր վարչապետի թեկնածության շուրջ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրաքում իր քաղաքական աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ նոր վարչապետ կարող է դառնալ նախկին կապի նախարար Մուհամմադ Թաուֆիկ Ալյաուին:

«Հնարավոր է մոտակա ժամերին կամ վաղը պարոն Ալյաուիին հանձնարարվի նոր կառավարության  ձևավորումը: Խորհրդարանի ամենաազդեցիկ կուսակցությունների առաջնորդները` «Ֆաթհ» խմբակցության առաջնորդ Հադի-ալ-Ամիրին և «Սաիրուն» խմբակցության առաջնորդ Մուքթադը աս-Սադրան համաձայնության են եկել նրա թեկնածության շուրջ»,-հայտնում է աղբյուրը:

Նրա խոսքերով թեկնածությանը դեմ է արտահայտվում «օրենքի պետություն» խմբակցությունը՝ նախկին վարչապետ Նուրի-ալ-Մալիքիի գլխավորությամբ, սակայն դա չի խանգարի Ալյաուիի նշանակմանը։ Ալյաուին Մալիքիի կառավարությունում զբաղեցրել է կապի նախարարի պաշտոնը 2006-2007 և 2010- 2012 թվականներին:

Աղբյուրը նշել է նաև, որ Ալյաուիի թեկնածությանը կողմ են նաև ցուցարարների մեծ մասը: