Չինաստանից ստացված ծանրոցներից կորոնավիրուսով վարակման վտանգ չկա․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Չինաստանից ծանրոցներ ստացողները կորոնավիրուսով վարակվելու վտանգի ենթարկված չեն։

«Նախորդ անալիզների համաձայն, մենք գիտենք, որ կորոնավիրուսները երկար չեն ապրում այնպիսի օբյեկտների վրա, ինչպիսին նամակներն ու ծանրոցներն են»,- ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ։