Կալիֆորնիայում կորոնավիրուսով վարակման 2 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News     

կորոնավիրուս

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Բենիտոյի օկրուգում կորոնավիրուսով վարկման երկու դեպք է արձանագրվել։ ԱՄՆ-ում վիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի։

«Նոր կորոնավիրուսով (2019-n-CoV) վարակման երկու դեպք Է հաստատվել Սան Բենիտոյի օկրուգում: Վարակվածներն ամուսիններ են, երկուսն Էլ 57 տարեկան են: Ամուսինը վերջերս Է ժամանել Ուհանից: Այսպիսով, տեղի Է ունեցել վիրուսի փոխանցում մարդուց մարդու»,- ասված է երկրի առողջապահության նախարարության հայտարարությունում։