Կալիֆորնիայի 40 մլն բնակչի կորոնավիրուսի պատճառով արգելվել է տնից դուրս գալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

կորոնավիրուս

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հրամանով երկրի 40 մլն բնակչին պետք է տանը մնա:

Հրամանագրի ստորագրումը պայամանավորված է կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ։ Կանխատեսվել է, որ 8 շաբաթվա ընթացքում վիրուսը կարող է վարակել նահանգի բնակչության կեսից ավելիին։

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 13 հազարից, 200 մարդ մահացել է: Դեպքերի հիմնական մասը գրանցվել է Վաշինգտոնում, Նյու Յորքում և Կալիֆորնիայում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է  136-ի։