Այն վտանգները, որ տեսել եմ այն ժամանակ, այսօր ի հայտ են գալիս կամաց-կամաց. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

լուսանկար

«Բոլոր այն մարդիկ, որոնք կարողանում են մի քանի քայլ առաջ տեսնել ու հաշվարկել, շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում այսօր մեր երկրում», - այդ մասին գրում է «168․am»-ը՝ հղում անելով տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը:

«Լռել այդ ամենի մասին ու չբարձրաձայել այդ ամենի մասին, ես կարծում եմ, կլիներ շատ սխալ, հատկապես, մի մարդու կողմից, ով տարիուկես զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը ու վերջին 20 տարին աշխատել է ԱԱԾ-ում», - ասել է Վանեցյանը և նշել, թե այն զարգացումները, որ տեղի են ունենում Հայաստանում, ինքը կանխատեսել էր, և որ դրանց հետևանքները Հայաստանի համար լինելու են ոչ բարենպաստ։

«Այն վտանգները, որը ես տեսել եմ այն ժամանակ, այսօր ի հայտ են գալիս կամաց-կամաց, որպես օրինակ կարող եմ բերել Եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները Հայաստանիւ նկատմամբ։ Դա անվտանգության տեսակետից շատ մեծ խնդիր է մեզ համար, որովհետև դա վերաբերում է մեր երկրի միջազգային վարկանիշին», - ասել է Վանեցյանը։