Հայուհին նվաճել է «Միսս Բոստոն» տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Այանյան

Բոստոնում  կայացել է «Միսս Բոստոն» ամենամյա մրցույթը, որում հաղթող է ճանաչվել հայազգի գեղեցկուհի Քրիստինա Այանյանը։

Բոստոն

Մոդելը վաղ տարիքից մասնակցում է գեղեցկության տարբեր մրցույթների և նկատելի հաջողություններ է գրանցել այդ ոլորտում։

Տասը տարեկանում Այանյանը ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թվականին ստացել է Մասաչուսեթս նահանգի դեռահասների գեղեցկության մրցույթի գլխավոր թագը:

«Միսս Բոստոն»-ի տիտղոսակիրը ասել է, որ Հայաստանը սիրում է և յուրաքանչյուր տարի անհամբերությամբ սպասում է Հայաստան գալուն։

Քրիստինա Այանյանը «The Armenian Weekly»-ի թղթակից է: