Կորոնավիրուսը հասավ Լիբանան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

կորոնավիրուս

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել Է, որ երկրում կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքի գրանցման մասին: Այս մասին փետրվարի 21-ին հայտնել Է al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը։

Կորոնավիրուսով հիվանդանալու մեջ կասկածվող լիբանանցին երկիր Է ժամանել Իրանից մեկնած ինքնաթիռով: ՌԻԱ Նովոստիի՝ Բեյրութի միջազգային օդանավակայանի աղբյուրի հաղորդմամբ, նրան տեղափոխել են Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները փետրվարի 21-ին հայտարարել են երկրի Կում, Արաք, Թեհրան և Գիլյան քաղաքներում կորոնավիրուսով հիվանդանալու 18 դեպքի մասին։ Դրանցից ութն ավարտվել Է մահով:

Տեսանյութեր

Live

Լրահոս