Թբիլիսին հերքել է կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանի հետ սահմանը փակելու լուրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

կորոնա

«АПА»-ն, հղում անելով Վրաստանի վարչապետի վարչակազմին, հայտարարում է, որ Վրաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանի փակման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Մուտք-ելքի սահմանափակումը պարտադրվում է միայն Իրանի վրա»,-նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ 2 շաբաթվա ընթացքում Իրանի քաղաքացիների համար տեղաշարժումը սահմանափակ կլինի Վրաստանում, կսահմանափակվի տեղաշարժը նաև Իրան ուղևորվող Վրաստանի քաղաքացիների համար:

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նույնպես հերքել է տեղեկություններն այն մասին, որ Վրաստանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 25-ին։ Մմեկուսացվել են նաև վարակվածի հետ կապ ունեցող 4 քաղաքացիները։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։

Տեսանյութեր

Live

Լրահոս