Պոլսի հայոց պատրիարքարանի հայտարարությունը 34 թուրք զինծառայողի կորստի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

պոլսիհայոցպատրիարքարան

«Կիսում ենք մեր ժողովրդի ցավը և բոլոր զոհերի համար բարձրյալ ալլահից ողորմածություն խնդրում»: Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել փետրվարի 27-ին Իդլիբում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 34 թուրք զինծառայողի սպանվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber կայքը։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ Թուրքիայի զինված ուժերի 34 զինվորների կորուստը երկրում ցնցել է բոլորին․ «Պատրիարքությունը հայտարարության մեջ տոկունություն է մաղթել «Թուրքիայի հարատևության երշախավորը հանդիսացող բանակի բոլոր ծառայողներին, որոնք կորցրել են իրնց զինակից ընկերներին։

«Մենք կրկին աղոթում ենք աշխարհում ու մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»: