«Կարմիր» կամրջից բերման է ենթարկվել 30-ամյա քաղաքացի․ նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները:

Փետրվարի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, քրեական հետախույզները Արմավիրի «Կարմիր» կամրջից, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նալբանդյան գյուղի 30-ամյա մի բնակչի:

Անձնական խուզարկությամբ կասկածվողի գրպանից հայտնաբերվեց յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, պատրաստել է Նալբանդյան գյուղի դաշտում վայրաճ կանեփի բույսից՝ իր օգտագործման համար:
Հանգամանքերը պարզվում են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: