Մարդիկ տառապում են իրենց կոմունալներով, «Այո»-ն կհաղթի, թե «Ոչ»-ը, էական չէ․ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Ապրիլի 5-ին կանցկացվի Սահմանադրության  փոփոխությունների հանրաքվեն։ Այդ փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս անդամների պաշտոնավարումը։ 

24News-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու՝ ի՞նչ գիտեն նրանք հանրաքվեի վերաբերյալ, և, ըստ նրանց, ինչպիսի՞ իրավիճակ կլինի «Այո»-ի կամ «Ոչ»-ի հաղթանակների դեպքում։ 

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը նշեց, որ նախորդ ռեժիմի 7 անդամները շուտ պիտի հեռանային, իսկ «Այո»-ի հաղթանակը շատ բան կտա երկրին։
Նրանց կարծիքով՝ «Ոչ»-ի հաղթանակի դեպքում իշխանությունը կկորցնի ինքնավստահությունը և արդարանալու փորձեր կանի։ 

Քաղաքացիների մյուս մասն էլ նշեց, որ հակասահմանադրական վիճակ է լինելու «Այո»-ի հաղթանակի դեպքում։ Նրանց խոսքով՝ իշխանությունը չպետք է գնա վիրահատական ճանապարհով։

Մի քանիսն էլ կարծիք հայտնեցին, որ մարդիկ տառապում են իրենց կոմունալներով, «Այո»-ն կհաղթի, թե «Ոչ»-ը, էական չէ և ողբերգություն չի լինի որևէ կողմի հաղթանակի դեպքում, կյանքը կշարունակվի։

Մանրամասները՝ տեսանյութում։