2019-ին տնտեսվարողներին վերադարձվել է ԱԱՀ-ի գումարներից 162.5 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

պեկ

Պետական եկամուտների կոմիտեի կողմից տնտեսվարողներին վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարները տարեցտարի ավելանում են: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2018-ի ավելի քան 90 միլիարդ դրամի համեմատ՝ 2019-ին վերադարձվել է 162.5 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնակի ավելի:

Գործընթացն առանձնակի կարևորություն է ստանում հատկապես սահմանամերձ շրջաններում գործող բիզնեսի համար: