Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցավ 1100-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

շվեյցարիա

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Շվեյցարիայում ավելացել է մինչև 1100 մարդ։ Այս մասին հայտնում է РиаНовости-ն։ 

Ժամը 15։30-ի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների 1125 դեպք է գրանցվել, 1009-ի մոտ հիվանդությունը հաստատվել է լաբորատոր երկու հետազոտությամբ, իսկ մնացած 116-ը սպասում է կրկնակի անալիզի արդյունքներին։

Նշենք, որ այս պահի տվյալներով կորոնավիրուսի վարակվածների թիվը հասել է 138 469-ի, 70685 մարդ ապաքինվել է։ Այն տարածվել է աշխարհի 133 երկրում։