«Նորք» ինֆեկցիոնում երկկողմանի թոքաբորբից մարդ է մահացել. կորոնավիրուսի թեստը բացասական է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նորք

Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել: Այդ մասին հայտնում է ԱՆ-ն: