ԿԲ նախագահի թեկնածության հարցը կքննարկվի մարտի 31-ի ԱԺ հանձնաժողովի նիստում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

աժ

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

«Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի hամաձայն ՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում»-ը հանձնաժողովի նիստի միակ հարցն է: Հարցը կզեկուցի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի գործող նախագահն է Արթուր Ջավադյանը: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը: