Տնտեսական գործունեության ո՞ր տեսակներն են թույլատրվում երկուշաբթվանից. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

շինարար

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հայտնել է, որ երկուշաբթվանից գործում է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշման փոփոխությունը, համաձայն որի՝ տնտեսական գործունեության նոր տեսակներ արդեն թույլատրվում են։

Մասնավորապես, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, շինարարությունը՝ գրեթե ամբողջությամբ՝ բացառությամբ շինարարության ավարտական աշխատանքների, շինանյութերի արտադրությունը՝ որոշ սահմանափակումներով։