Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով. Ermenihaber.am

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

թբիլիս

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը, ի նշան կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Թուրքիայի հանդեպ զորակցության, լուսավորվել է թուրքական դրոշի գույներով։ Մթածմինդա բարձունքի վրա գտնվող հեռուստաաշտարակն ունի 275 մ բարձրություն։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշված է. «Կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիային աջակցություն հայտնելու նպատակով Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով։ Այս պայքարում ձեր կողքին ենք։ Հավատում ենք, որ միասնաբար հաղթահարելու ենք այս համաճարակը։ Վրաստանն այս ուղերձը հղում է թուրք ժողովրդին»։