Ապրիլի 9-13-ը ստուգվել են ալկոգել արտադրող եւս 20 ընկերություն. ՇՎՏՄ

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

․

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի ապրիլի 9-13-ն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը.

Թվով 20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում:

ՇՎՏՄ լրատվական ծառայությունը հիշեցնում է նաև, որ սույն թվականի մարտի 26-ից ապրիլի 13-ը ներառյալ ստուգումներ են իրականացվել թվով 40 ալկոգել արտադրող տնտեսվարող սուբյեկտի մոտ: