ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Մոսկվայում սահմանափակումները երկարաձգվել են մինչև մայիսի 1-ը: Իշխանությունները ժամանակավորապես կարգելեն տրանսպորտի համար նախատեսված մեկանգամյա տոմսերը, իսկ տրանսպորտի էլեկտրոնային քարտերի տվյալները կներառվեն թվային անցագրերում:
«Ապրիլի 13-ից սահմանված անցագրային ռեժիմը կերկարաձգվի մինչև մայիսի 1-ը»։ Այս մասին ասվում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի բլոգում:
«Մինչ այդ քաղաքի իշխանությունները որոշել էին ապրիլի 22-ից արգելել մեկանգամյա օգտագործման տոմսերը հասարակական տրանսպորտում։ Քաղաքացիներին անհրաժեշտ կլինեն «Տրոյկա», «Ստրելկա» քարտերը, մեկամսյա ուղետոմս կամ մոսկվացու՝ Մերձմոսկվայի բնակչի, սոցիալական քարտեր: