1 օրում Ռուսաստանում կորոնավիրուսից 44 մարդ է մահացել. ՌԴ օպերատիվ շտաբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

կորոնա

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ վերջին 1 օրում Ռուսաստանում կորոնավիրուսից 44 մարդ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 405-ի: 

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 47 121 դեպք, որից 3446 մարդ առողջացել է:

Նշենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 10-րդն է: Առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ վարակակիրների թիվը 764,265 է: