Զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Շնող գյուղի 3 բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Ապրիլի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թեղուտ գյուղի հարակից տարածքից, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Շնող գյուղի 3 բնակչի՝ նրանցից մեկի մեքենայով հանդերձ։

Մեքենայի մեջ հայտնաբերվեցին որսորդական 3 հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ ու դանակներ։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։

Հարգելի՛ քաղաքացիներ, վերստին հիշեցնենք, որ ապօրինի զենքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններում այլ հանցակազմ չկա։