22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

զինամթերք

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները Հայ-ռուսական համալսարանի բակից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ և ատրճանակ՝ փամփշտատուփում առկա փամփուշտներով:

Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս