Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 12 մարդ, ապաքինվածների թիվը 77 346 է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

չինաստան

Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող երկրում՝ Չինաստանում, վերջին 1 օրում վարակման 12 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին տեղեկանում ենք Worldometers-ից: 

Ըստ աղբյուրի՝ երկրում ընդհանուր առմամաբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82816 դեպք, որից մահացել է 4632-ը, ապաքինվել՝ 77 346-ը: 

Կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում Չինաստանն այս պահին 9-րդ հորիզոնականում է: Վարկված երկրների տասնյակում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իրանը, 9-րդում՝ Չինաստանը, 10-րդում՝ Ռուսաստանը: 

Վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում 2 միլիոն 834 հազար 136 է, մահացածներինը՝ 197 հազար 381, ապաքինվածներինը՝ 807 հազար 593: