Կորոնավիրուսից 64-ամյա կին է մահացել. նա ունեցել է քրոնիկ հիվանդություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

մահ9.

Վերջին 1 օրում կորոնավիրուսից 1 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: 

Մայիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 25846 թեստավորում: 

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 112 նոր դեպք և 40 առողջացած։ 

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։