Նախկին պատգամավորը եթերից ներողություն է խնդրել Էրդողանին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News     

Սելչուք Օզդաղ

  

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր Սելչուք Օզդաղը թուրքական «Halk TV»-ի եթերում հայտարարել է, որ սխալվել է՝ Էրդողանին աջակցելով։ Գրել է Ermenihaber-ը։

Ներկայումս նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցության փոխնախագահ Օզդաղը եթերում հայտարարել է․ «Ներողություն եմ խնդրում ժողովրդից այն բանի համար, որ նախագահական համակարգի հարցում աջակցել եմ Էրդողանին»։

Նախկին ԱԶԿ-ական պատգամավորն ավելի վաղ ևս քննադատել էր իշխող կուսակցությանը՝ պնդելով, որ նախագահական համակարգին անցնելուց հետո սկսվել է կառավարման ամենաանհաջող ու վատ շրջանը։